Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցավ նաև «Իմպուլս» – «Գանձասար» դիմակայությունը:
Տանտերերը կարողացան վստահ հաղթանակ տանել՝ առաջ պոկվելով մրցաշարային աղյուսակում իրենց հետապնդող «Գանձասար»-ից:
«Իմպուլս»-ը հաղթեց 3:0 հաշվով:
Գոլերը՝ (19ʹ) Նորայր Գյոզալյան, (72ʹ) Նարեկ Դավթյան, (78ʹ) Արթուր Բարսեղյան:








































