Իտալիայի A Սերիայի 13-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ:
«Ֆիորենտինա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ատալանտա»-ին ու կարողացավ ջախջախիչ հաղթանակ տանել` շրջանցելով «Նապոլի»-ին ու դուրս գալով երրորդ տեղ:
Ֆիորենտինա – Ատալանտա` 4:1
Գոլերը` Գոնսալո (6′), Ակվիլանի (42′, 45′), Տոնի (49′) – Բոնավենտուրա (33’)
Այլ արդյունքներ՝
Սիենա – Պեսկարա` 1:0
Գոլը` Վալիանի (31′)
Ուդինեզե – Պարմա՝ 2:2
Գոլերը՝ Դի Նատալե (9′), Պերեյրա (50’) – Մարկիոնի (46′), Պալադինո (89′)









































