Իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսիի կնոջ՝ Թամարա Պիսնոլիի կարծիքով՝ ավելի է լավ է՝ Ռոսին հեռանա Հռոմից ու իր համար ուրիշ թիմ գտնի:
«Երբ մենք ամուսնացած էինք, ես հաճախ էի նրան խորհուրդ տալիս հեռանալ «Ռոմա»-ից, սակայն Դե Ռոսին ինձ պատասխանում էր, որ չի ցանկանում հիասթափեցնել երկրպագուներին, որ իր համար այս ակումբը շատ հարազատ է: Բայց այժմ «Ռոմա»-ի երկրպագուները նրա դեմ են. այնպես որ, ավելի է լավ է՝ նա հեռանա «Ռոմա»-ից»,- ասել է Թամարան:
Հատկանշական է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դանիելեի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն:









































