Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել ակումբը:
Խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն, որի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է անգլիացուն տեսնել փարիզյան ակումբի մարզաշապիկով: Պաշտպանը նույնպես դեմ չէ իրադարձությունների նման զարգացմանը:
Mirror-ը տեղեկացնում է, որ Քոուլի ծառայություններով սկսել է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Արքայական ակումբ»-ը պատրաստ է լուրջ պայքար ծավալել ՊՍԺ-ի դեմ:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն Քոուլին առաջարկում է գործող համաձայնագրի ժամկետը երկարաձգել ընդամենը 1 տարով, իսկ անգլիացին չի ընդունում այն:









































