ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բանակցություններ է սկսել «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլի հետ: 2013թ. հուլիսի 1-ին Քոուլն ազատ գործակալի կարգավիճակ կստանա, սակայն չի պատրաստվում նոր համաձայնագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ, քանի որ «արիստոկրատներ»-ն անգլիացուն ընդամենը 1 տարվա պայմանագիր են առաջարկում:
Le 10 sport պարբերականը տեղեկացնում է, որ Անչելոտին անձամբ բանակցել է Քոուլի հետ` ներկայացնելով ՊՍԺ-ի զարգացման նոր ծրագիրը.
«Փարիզը կարող է գրավիչ լինել թե´ մարզական, թե´ ֆինանսական առումով: Կարծում եմ` նա կարող է ընդունել այդ առաջարկը: Վստահ եմ, որ ՊՍԺ-ի առաջարկը կհետաքրքրի Քոուլին»,- հայտարարել է պարբերականի փորձագետ, Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսը:
Հավելենք, որ Քոուլը բաց կթողնի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 11-րդ տուրում կայանալիք «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումը:









































