Գերմանական «Այնտրախտ»-ի գլխավոր մարզիչ Արմին Ֆեն կարծում է, որ ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ կապված է փողի հետ:
«Ֆուտբոլում հաջողության կարելի է հասնել նաև առանց խոշոր գումարների: Պետք է հավատաս ուժերիդ: Վառ օրինակ է ոչ միայն «Այնտրախտ»-ը: «Մայնց»-ը, «Ֆրայբուրգ»-ը հաջողության են հասել առանց հսկայական գումարներ ծախսելու»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրից հետո «Այնտրախտ»-ը 2-3-րդ տեղերը կիսում է «Շալկե»-ի հետ: 11-րդ տուրում «Այնտրախտ»-ն արտագնա խաղում ուժերը կչափի Մյունխենի «Բավարիա»-ի հետ:




































