Զագրեբի «Դինամո»-ի 17-ամյա կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը, ով պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ, այս շաբաթ պաշտոնապես կներկայացվի որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ:
Marca-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ն խոստումնալից կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց կվճարի 2.2 մլն եվրո: Հալիլովիչն առաջին մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնա»-ի երկրորդ թիմում:
Խորվաթիայի բարձրագույն խմբի առաջնության 2013/14թթ մրցաշրջանում Հալիլովիչն անցկացրած 25 խաղերում 5 գոլ է խփել:










































