«Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի ֆրանսիացի հարձանվող Թիերի Անրին իր թիմի՝ MLS-ի փլեյ-օֆֆ փուլից դուրս մնալուց հետո հայտարարեց, որ չի պատրաստվում վերադառնալ Լոնդոնի «Արսենալ»՝ ստորագրելով վարձակալության պայմանագիր.
«Անցած տարի վարձավճարով տեղափոխվեցի «Արսենալ», բայց այս տարի չեմ պատրաստվում անել դա: Արդեն 1 տարի ես խաղում եմ առանց արձակուրդի: Այժմ հոգնածություն եմ զգում և չեմ պատրաստվում դիտարկել «Արսենալ» վերադառնալու հնարավորությունը»,- հայտարարեց Անրին:





































