«Միլան»-ի փոխնախագահ Բարբարա Բերլուսկոնին նշել է, որ գալիք մրցաշրջանում թիմը պարտավոր է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել: Ակումբի նախագահի դուստրը նշել է, որ իրենք պետք է օրինակ վերցնեն «Ատլետիկո»-ից:
«Ես միշտ փորձում եմ ներկայացնել ամենն այնպես, ինչպես կա: Երկրպագուների հետ չի կարելի կատակել: «Միլան»-ը սարսափելի մրցաշրջան անցկացրեց և մենք պետք է անենք հնարավորը` նախկին մակարդակին վերադառնալու համար:
2015/16 թվականների մրցաշրջանում «Միլան»-ը պարտավոր է հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Պետք է օրինակ վերցնել «Ատլետիկո»-ից»,- Tmw-ը մեջբերում է Բարբարա Բերլուսկոնիի խոսքերը:








































