Մադրիդի «Ռեալ»-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման արդեն այս ձմռանը կարող է վերադառնալ Ֆրանսիայի 1-ին Լիգա:
Իսպանական մամուլը գրում է, որ ֆուտբոլիստը թիմի ղեկավարությանը հայտնել է, որ ինքը երջանիկ չէ մադրիդյան թիմում: Բենզեման այս հաղորդագրությունը Ֆլորենտինո Պերեսին հայտնել է իր ներկայացուցիչի միջոցով:
Բենզեման դժգոհ է այն բանից, որ թիմի հանդիպումները մեկնարկից սկսում է Գոնսալո Իգուաինը, իսկ ինքը միայն փոխարինող է: Հաշվի առնելով այն, որ ֆրանսիացին անցած տարի հիմնական կազմում էր հանդես գալիս՝ Բենզեմայի վրդովմունքը տեղին է:
Նշենք, որ խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմեն»-ը:










































