«Ֆիորենտինա»-ն գլխավորող Վիչենցո Մոնտելան «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին:
Մոնտելայի գլխավորությամբ «Սկուադրա Վիոլա»-ն Ա Սերիայի 11-րդ տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: Football Italia-ն տեղեկացնում է, որ «ռոսսոներիներ»-ի ղեկավարությունը պատրաստվում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել Մոնտելայի հետ:
Հավելենք, որ «Ֆիորենտինա»-ն ու «Միլան»-ն Ա Սերիայի շրջանակներում կհանդիպեն նոյեմբերի 11-ին՝ «Սան Սիրո» մարզադաշտում:









































