
Ռուսական Спорт-Экспресс պարբերականը ներկայացրել է Պրեմիեր Լիգայի 10 աստղերի, որոնք կարող են առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Եվրոպա: Ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի անունը:
Պարբերականը գրում է, որ Արազի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Գալաթասարայ»-ն ու «Ֆեներբահչե»-ն: Տասնյակը հետևյալն է՝
Ռասմուս Էլմ, ԲԿՄԱ – տրանսֆերի արժեքը (Transfermarkt մասնագիտացված պորտալի տվյալներով)՝ 12 մլն եվրո, տրանսֆերի հավանականությունը՝ 40%
Հալկ, «Զենիթ» – 48 մլն եվրո, 35%
Դոմենիկո Կրիշիտո, «Զենիթ» – 14 մլն եվրո, 60%
Դանի, «Զենիթ» – 14 մլն եվրո, 30%
Լասանա Դիարա, «Լոկոմոտիվ» – 16 մլն եվրո, 35%
Մուբարակ Բուսուֆա, «Լոկոմոտիվ» – 14 մլն եվրո, 30%
Բալաշ Ջուջակ, «Դինամո» – 11 մլն եվրո, 85%
Արազ Օզբիլիս, «Սպարտակ» – 7 մլն եվրո, 35%
Յան Մ՛Վիլա, «Ռուբին» – 15 մլն, 95%
Ռոման Երյոմենկո, «Ռուբին» – 14 մլն եվրո, 80%