ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում «Չելսի»-ի դեմ արտագնա խաղում կրած պարտությունից հետո (3:2) Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է հանդիպման մասին.
-Արդյունքը չի գոհացնում, բայց խաղը բարձրակարգ էր: Մենք գոհ ենք մեր գործողություններից: Այո, չկարողացանք հաղթել, թույլ տվեցինք անբացատրելի սխալներ.
-Դուք Ձեզ չպետք է մեղադրեք, քանի որ կիսապաշտպանությունն իր բարձրության վրա էր…
-Մենք թիմ ենք: Պարտության համար մեղավոր ենք բոլորս:
-Բազմաթիվ փոխանցումներ ուղղված էին դեպի դարպասապահ Պյատովը: Դա Լուչեսկուի՞ առաջադրանքն էր:
-Առաջադրանքը գնդակ պահելն էր: Ոչ ոք չէր ասել, որ պետք է փոխանցում կատարենք հենց Պյատովին: Եվս մեկ անգամ եմ կրկնում՝ պարտության համար մեղավոր ենք բոլորս:







































