Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի կարծիքով` ինքը լավ մարզավիճակում է: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Գերմանիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստը «արքայական ակումբ»-ի առաջին «փրկարարն» էր` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը զիջում էր «Բորուսիա»-ին 1:2 հաշվով, սակայն Օզիլը դիպուկ իրացրեց տուգանայինը և հանդիպման 89-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
«Իմ գոլը նվիրում եմ «Ռեալ»-ի երկրպագուներին: Այն վկայում է, որ եթե լավ մարզավիճակում ես, պայքարում ես մինչև վերջ և մարզվում պատշաճ կերպով, անպայման լավ արդյունք կարող ես գրանցել»,- հայտարարել է ֆուտբոլիստը:





































