«Զենիթ»-ի հարձակվող Հալկի փոքր քրոջն առևանգել են Բրազիլիայում: Անժելիկա Վիեյրան դուրս է եկել տանից կիրակի երեկոյան և չի վերադարձել: Այդ մասին է հայտնել Globo.com-ը:
Բրազիլիայի ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ աղջկան ուժով նստեցրել են ռեստորանի մոտ գտնվող ավտոմեքենան, ուր նա եկել էր ընկերոջ հետ հանդիպման: Առևանգողները դեռևս կապ չեն հաստատել Հալկի ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ ինքը` Հալկը, ներկայումս ապաքինվում է Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռոստով»-ի դեմ խաղում ստացած վնասվածքից: Նա չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում այսօր` նոյեմբերի 6-ին կայանալիք «Անդերլեխտ»-ի դեմ հանդիպմանը:






































