«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին ձեռքի վնասվածք է ստացել Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենթուս»-ի դեմ խաղի ժամանակ:
Վնասվածքի պատճառ է հանդիսացել այն, որ մասնագետը չի համաձայնել մրցավարի` թուրինցիների պաշտպան Ստեֆան Լիխշտայներին երկրորդ դեղին քարտը չնշանակելու հետ:
Ստրամաչոնին ամբողջ ուժով հարվածել է… պահեստայինների նստարանի ծածկին: Երեկ 36-ամյա մասնագետը բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է, որ կոտրվածք չկա: Այս մասին հայտնել է Corriere dello Sport-ը:










































