Թուրինի «Յուվենթուս»-ը շարունակում է փնտրել հարձակվողի, ով կարող է նվազագույնը 15 գոլ հեղինակել առաջնության ընթացքում: Այդ կապակցությամբ թուրինյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոմա»-ի հարձակվողներ Պաբլո Օսվալդոյի և Մատիա Դեստրոյի ծառայությունների նկատմամբ:
Չի բացառվում, որ թուրինցիները կփորձեն փոխանակել թիմի ֆուտբոլիստներ Ֆաբիո Կվալյարելայի կամ Ալեսանդրո Մատրիի իրավունքները նշված ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերի դիմաց:




































