Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport-Express-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր երազանքը Անգլիայի առաջնությունում խաղալն է: Բացի այդ Օզբիլիսը նշել է, որ հաջորդ մրցաշրջանում կփորձի բարելավել իր ռմբարկուական արդյունավետությունը:
«Երազանքս Անգլիայի առաջնությունում խաղալն է, բայց միայն «Սպարտակ»-ում անցկացրած 5 տարիներից հետո:
Իմ հարվածը ոչ մի տեղ չի կորել: Այն չի մնացել Կարսնոդարում: Ուղղակի կան շատ գործոններ, որոնք ազդում են ֆուտբոլիստի խաղի վրա: Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում կտեսնեք իմ հարվածը»,- նշել է Արաս Օզբիլիսը: