Իտալիայի A Սերիայի 11-րդ տուրի վերջին խաղում Հռոմի «Ռոմա»-ն «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունել էր «Պալերմո»-ին:
Խաղն անցավ «Ռոմա»-ի բացահայտ առավելությամբ, ինչի ապացույցն եղավ վերջնական հաշիվը՝ 4:1: Խաղի հենց մեկնարկում՝ 11-րդ րոպեին «գայլերի» առաջատար Ֆրանչեսկո Տոտին բացեց խաղի հաշիվը, ինչից հետո գործը ավելի թեթևացավ:
Ստանալով 4 գոլի առավելություն՝ «Ռոմա»-ն մի փոքր հանդարտվեց խաղավերջում, ինչից օգտվեց մրցակիցն ու խփեց հեղինակության գոլը:
Ռոմա – Պալերմո՝ 4:1
Գոլերը՝ Տոտի, Օսվալդո, Լամելա, Դեստրո (11’, 31’, 69’, 79’) – Իլիչիչ (84’)
AS Roma 4-1 Palermo All Goals & Highlights 4.11… by BackRule






































