«Օքլահոմա»-ի հարձակվող Քևին Դյուրանթը դարձել է երկրորդ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում կարողացել է 10.000 միավոր վաստակել: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան մամուլը: Հիշեցնենք, որ արտագնա խաղում թիմը 84:86 հաշվով պարտություն է կրել «Սան Անտոնիո»-ից:
Նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում 24-ամյա Դյուրանթը 23 միավոր է վաստակել: «Օքլահոմա»-ի հարձակվողն աչքի է ընկել նաև տիրած 14 անդրադարձով և երկու բլոք-շոթով: