Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա հանդիպում կանցկացնի Բեռլինի «Հերտա»-ի դեմ:
Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը, համաձայն որի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության աջ եզրում:
«Բորուսիա»` Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Միլոշ Յոյիչ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Քևին Գրոսկրոյց, Ռոբերտ Լևանդովսկի:
Հավելենք, որ Երևանի ժամանակով հանդիպումը կմեկնարկի 17.30-ին: