«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել պաշտպան Յան Վերտոնգենի նախկին թիմակից` «Այաքս»-ի խաղացող Թոբի Ալդերվերելդին:
Կենտրոնական պաշտպանների բելգիական զույգը կարևոր դեր է կատարել «Այաքս»-ի` Հոլանդիայի չեմպիոնի կոչումը նվաճելու հարցում: Նման հաջողությունից հետո ֆուտբոլիստների ծառայություններով սկսեցին հետաքրքրվել մի շարք ակումբներ, սակայն «Այաքս»-ը լքեց միայն Վերտոնգենը:
Daily Mail-ի տեղեկացմամբ` «Տոտենհեմ»-ը կփորձի ձեռք բերել 23-ամյա Ալդերվերելդի իրավունքներն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հավելենք, որ Ալդերվերելդի` անգլիական ակումբ տեղափոխվելու դեպքում Անդրե Վիլաշ-Բոաշը կբաժանվի Մայքլ Դոուսենից և Ուիլյամ Գալասից:








































