Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում այսօր` մայիսի 7-ին, կայացավ նախորդ տուրերից հետաձգված հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս ուժերը չափեց «Վալյադոլիդ»-ի հետ:
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Խաղի 35-րդ րոպեին հաշիվը բացեց վերջին շրջանում ռմբարկուական հատկանիշներով աչքի ընկնող կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը` տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Սակայն, հյուրերը չպահպանեցին հաղթական հաշիվը, քանի որ մրցավեճի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ հաջողության հասավ Ումբերտո Օսորիոն:
Կարլո Անչելոտիի սաներն այս ոչ-ոքիից հետո վաստակեցին 84 միավոր և ընթանում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Առաջատար Մադրիդի «Ատլետիկո»-ն իր ակտիվում ունի 88, իսկ կատալոնական «Բարսելոնա»-ն` 85 միավոր:
«Վալյադոլիդ» – «Ռեալ»` 1:1
0:1 Ռամոս (35’), 1:1 Օսորիո (87’)




































