Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Կական հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ «Ռեալ»-ից:
«Երբեք չեմ մտածել «Ռեալ»-ից հեռանալու մասին: Զգում եմ, որ կարող եմ օգնել այս թիմին, և պատրաստվում եմ օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որ ինձ կընձեռվեն:
Բրազիլիա վերադառնալու մասին դեռ չեմ մտածում, սակայն եթե մտքովս նման տարբերակ անցնի, առաջինը կմտածեմ «Սան Պաուլո»-ի մասին»,- Tuttomercatoweb-ի փոխանցմամբ՝ ասել է Կական:






































