«Կրասնոդար»-ը դիտարկում է Սանկտ-Պետերբուգի «Զենիթ»-ի 27-ամյա հարձակվող Ալեքսանդր Բուխարովի տրանսֆերը վարձակալելու հնարավորությունը, քանի որ 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է լքել ակումբը:
««Կրասնոդար»-ն ակտիվորեն ցանկանում է ևս մեկ հարձակվող հրավիրել իր կազմ: Թիմի ղեկավարությունը գիտակցում է, որ գլխավոր հարվածային ուժը՝ Յուրա Մովսիսյանը, կարող է լքել ակումբը: Բուխարովի տեղափոխությունը շատ հավանական է: Կրասնոդարյան ակումբը հուսով է, որ նոր ակուբում նա կարող է ձեռք բերել իր լավագույն մարզավիճակը:
Ամեն ինչ կպարզվի մոտ ապագայում, երբ կլուծվի Մովսիսյանի՝ նոր պայմանագիր ստորագրելու հարցը»,- Life Sports-ին տեղեկացրել է ֆուտբոլային հայտնի գործակալներից մեկը, որի անունը չի հրապարակվում:
Բուխարովի գործակալ Օլեգ Արտյոմովը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունները. «Չեմ կարող խոսել այդ մասին, քանի որ Բուխարովը «Զենիթ»-ի ֆուտբոլիստ է և երջանիկ է իր ակումբում»:









































