Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը չի ցանկանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին ընդգրկել աշխարհի 2014 թվականի առաջնության հայտացուցակում: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Այդպիսով, պաշտպաններ Ֆիլ Ջոնսը և Քրիս Սմոլինգը, ինչպես նաև կիսապաշտպաններ Մայքլ Կերիկը, Էշլի Յանգն ու հարձակվող Դենի Ուելբեկը կարող են զրկվել Բրազիլիայի մրցաշարի մասնակցությունից:
Հոջսոնի կարծիքով` ֆուտբոլիստները պետք է ըմբռնումով մոտենան, եթե մասնագետը որոշի չընդգրկել իրենց հայտացուցակում:









































