Զլատան Իբրահիմովիչի գործակալը քննադատել է ֆուտբոլային աշխարհում երկու հզորագույն կազմակերպություններին:
«Եթե այս տարի էլ Իբրահիմովիչը չստանա «Ոսկե գնդակ»-ը, ապա դա կրկին կապացուցի, որ այստեղ արդարություն չկա: Մրցանակին պետք է տիրանա աշխարհի լավագույն խաղացողը: Իսկ Զլատանը լավագույնն է արդեն մի քանի տարի շարունակ:
ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն մաֆիա են: Եթե Շվեդիայի իշխանությունները գործեին այդ կազմակերպությունների պես, ապա ժողովուրդն արդեն վաղուց կընդվզեր:
Պլատինին իմ ընկերը չէ: Նա մաֆիայի ղեկավարն է: Միշելը երբեք ֆուտբոլի համար ոչ մի օգտակար բան չի արել: Նա վախենում է ինչ-որ բան փոխել», – Մինո Ռայոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:








































