Այս պահին ընթացքի մեջ է Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Գովերլա» – «Շախտյոր» հանդիպումը:
Հանդիպման 64-րդ րոպեին տանտերերի դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, որն իրացրեց Հայաստանի հավաքականի ու «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ցավոք սրտի, մեր հավաքականի ֆուտբոլիստը վրիպեց:
Նշենք, որ խաղի հաշիվն այս պահին 1:4 է հօգուտ դոնեցկյան թիմի:









































