Անգլիական «Սուոնսի»-ի գլխավոր մարզիչ Միխայիլ Լաուդրուպը հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլ»-ի դեմ խաղն իր համար հատուկ է, քանի որ փոքր ժամանակ ինքը երկրպագում էր «Լիվերպուլ»-ին:
««Լիվերպուլ»-ն այն թիմն է, որին երկրպագում էի վաղ տարիքում: Դանիայում եղած տարիներին շատ եմ հետևել նրանց մասնակցությամբ խաղերին: Սիրում էի այդ թիմը, այնտեղ տիրող մթնոլորտը, սակայն հնարավորություն չստացա «Լիվերպուլ»-ում խաղալու: Միայն մեկ անգամ եմ «Էնֆիլդ»-ում եղել, այն էլ՝ որպես ֆուտբոլային փորձագետ հեռուստատեսությունից՝ «Լիվերպուլ» – «Բարսելոնա» խաղը նախադիտելու: Անհամբերությամբ եմ սպասում այս խաղին. ուզում եմ զգալ նույն մթնոլորտը, ինչպես տարիներ առաջ»,- ասել է Լաուդրուպը:










































