Armchess.am-ը տեղեկացնում է, որ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Կալիֆորնիայում նվաճել է ևս մեկ առաջին մրցանակ: Նա հաղթել է նաեւ Լոս Անջելես-օփենում: Այստեղ Մատիկոզյանը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր:
Հիշեցնենք, որ Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) Լոս Անջելեսում շրջանային մրցակարգով անցկացված 22-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:









































