Պորտուգալական «Սպորտինգ»-ի իսպանացի կիսապաշտպան Ժեֆրենը Սուպերլիգայի 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Ակադեմիկա»-ի հետ խաղում քնել էր պահեստայինների նստարանին:
0:0 հաշվով ավարտված խաղի ընթացքը ձանձրացրել էր նաև Ժեֆրենին: Նշենք, որ 7-րդ տուրց հետո «Սպորտինգ»-ը վաստակած 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:








































