«Գալաթասարայ»-ի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Շալկե»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Fanatik-ը:
Հոլանդացին չի կարողանում համաձայնության գալ գերմանական ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Նշենք, որ ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2013 թվականի ամառը:
Այսպիսով` առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հունտելարը կարող է բանակցություններ վարել «Գալաթասարայ»-ի հետ: Թուրքական ակումբը պատրաստվում է ավելի լավ պայմաններ առաջարկել ֆուտբոլիստին, քան «Յուվենթուս»ը և «Լիվերպուլ»-ը, որոնք ևս հետաքրքրվում են խաղացողի ծառայություններով:










































