Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն գոհ է իր աշխատանքից և թիմի գլավոր մարզչի` Յուրգեն Կլոպի ու մենեջերի` Միխայել Ցորկի հետ համագործակցության արդյունքներից: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորությամբ դորտմունդցիները 2 անգամ նվաճել են Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:
«Մենք` Ցորկի և Կլոպի հետ երդվել ենք, որ նվազագույնը մինչև 2016 թվականը միասին աշխատելու ենք «Բորուսիա»-ում: Կարելի է ասել, որ սա յուրօրինակ եռյակ է: Ժամանակին շատերն էին քննադատում ինձ, որ երկարաձգեցի Ցորկի հետ համագործակցությանս ժամկետը: Սակայն ես վստահ էի, որ ճիշտ քայլ եմ կատարում»,- ասել է Վատցկեն:









































