Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Մայք Ռիչարդսը խոսել է իր՝ ծնկի վիրահատության մասին:
«Վիրահատությունը հաջող անցավ: Առաջիկա ամսվա ընթացքում ես քիչ կշարժվեմ, իսկ մյուս ամիսներին արդեն կանցնեմ ավելի ծանր գործողությունների:
Բժիշկներն ասում են՝ կարող եմ վերադառնալ 3-4 ամսից: Խաղադաշտում հասկացա, որ վնասվածքս լուրջ է, քանի որ չէի կարողանում ծալել ծնկներս:
Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին աջակցության համար: Ամեն ինչ կանեմ՝ հնարավորինս շուտ վերադառնալու համար»,- SkySports-ը փոխանցում է Ռիչարդսի խոսքերը:










































