Բռնցքամարտի IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն չի տեսնում որևէ լուրջ պատճառ, որի համար իր եղբայր Վիտալի Կլիչկոն մենամարտի Դևիդ Հեյի հետ:
«Գիտեք, եթե Հեյի հետ անցած տարի չմենամարտեի, գուցեև այս տարի նրա դեմ պայքարելն իրենից հետաքրքրություն ներկայացներ: Սակայն ես մենամարտել եմ նրա հետ ու հաղթել: Ինձ թվում է՝ նա մեր կարիքն ունի՝ մեծ գումարներ աշխատելու համար»,- BoxingScene-ը փոխանցում է Կլիչկոյի խոսքերը: