Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կրկին գովեստի խոսքեր է հղել թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին: Վիլանովան հայտարարեց, որ ոչ ոք չի կարող կրկնել Լիոնելի հաջողությունները.
«Կասկածում եմ, որ երբևէ կտեսնենք Մեսսիի կարգի խաղացողի: Բազմիցս խոսել եմ այդ մասին: Ոչ ոք չի կարող կրկնել նրա հաջողությունները:
Նա չի սահմանափակվում միայն գոլեր խփելով: Լեոն թիմային խաղացող է և հաջող է համագործակցում իր խաղընկերների հետ: Դա նրան ավելի անգերազանցելի է դարձնում: Անհրաժեշտության դեպքում նա օգնում է նաև պաշտպաններին»,- հայտարարել է Վիլանովան:






































