Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9-րդ տուրից հետո Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է հղել իր թիմի հասցեին.
«Խաղը բարդ ստացվեց: Գիտեինք, որ «Օսասունա»-ն ցանկանում է հաղթել և պայքարելու է յուրաքանչյուր սանտիմետրի համար: Թուրանի և Ադրիանի խաղադաշտ դուրս գալը շատ օգնեց մեզ:
Կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Մենք ճիշտ ճանապարհին ենք»,- հայտարարեց Սիմեոնեն:






































