Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին հայտարարել է, որ ինքը կցանկանար կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային ընտրանու հարձակվող, առաջատար Լիոնել Անդրես Մեսսիին տեսնել մադրիդյան ակումբի կազմում:
««Ոսկե գնդակ»-ը կտայի Մեսսիին: Խնդիրն այն է, որ նա խաղում է «Բարսելոնա»-ում: Կցանկանայի՝ «Ռեալ»-ում հանդես գար:
Ռոնալդուն առանցքային խաղացող է «Ռեալ»-ի համար, մեծ նշանակություն ունեցող: Որոշ ժամանակ առաջ նա կատարյալ մարզավիճակում էր»,- ասել է Գուտին:





































