Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Նիկլաս Բենդտները հայտարարել է, որ հույս ունի ավելի հաճախ հայտնվել «ծեր սենյորայի» մեկնարկային կազմում:
«Ես շատ լավ ֆուտբոլիստ եմ: Ունեմ բավարար որակներ, որպեսզի դառնամ այս մեծ ակումբի մի մասը: Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում կդառնամ հիմնական կազմի անդամ:
Դեռևս ամբողջովին պատրաստ չեմ: Ինձ դեռ հարկավոր է օպտիմալ մարզավիճակ հավաքել, բայց վստահ եմ, որ ամեն ինչ իմ մոտ կստացվի: Ուզում եմ հնարավորինս շատ հանդես գալ ու գիտեմ, որ հաջողությունն ինձ կուղեկցի»,- հայտարարել է Բենդտները TV2-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Բենդտները այս ամառ է տեղափոխվել Թուրինի «Յուվենթուս»:







































