Այսօր Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն ու կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին ստացան Ավստրիայի Արքայազնի մրցանակը:
Կասիլյասը հայտարարեց, որ այդ մրցանակը խոսում է հաջող ելույթների մասին.
«Խոսքը գնում է պատվաբեր տիտղոսի մասին: Դա խոսում է Իսպանիայի հավաքականի և մեր անձնական հաջողությունների մասին: Իմ պարագայում մեծ դեր ունի նաև «Ռեալ»-ի կազմում հաջող խաղը»,- հայտարարեց Կասիլյասը:










































