Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը ողջունում է Ալեքս Ֆերգյուսոնի ցանկացած որոշումը և պատրաստ է անհրաժեշտ գումարներ հատկացնել՝ գլխավոր մարզչի որոշումներն իրագործելու համար:
«Յունայթեդ»-ի ղեկավար անձնակազմը հաստատել է, որ պատրաստ է անհրաժեշտ գումար հատկացնել 25 տարեկանից բարձր աստղային ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերելու համար:
«Ուզում ենք հստակ իմանալ, որ մենք հնարավորից լավագույնն ունենք»,- ասել է ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը:








































