Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է «Նորդշելանդ»-ի և Դանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ժորեսու Օկորեի ծառայություններով:
Հաղորդվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Յուվենթուս»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչի ուշադրությունը ՉԼ գավաթի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ «Նորդշելանդ» -«Յուվենթուս» խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Օսկարեն մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Խաղացողը 4 հանդիպում է անցկացրել Դանիայի ընտրանու կազմում:






































