Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Չելսի»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Խաղն այնպիսին ստացվեց, ինչպես և կանխատեսել էի: Երեկ մամլո ասուլիսի ժամանակ ասացի, որ կարող ենք հաղթել այնպիսի թիմերի, ինչպիսին է «Չելսի»-ն:
Սա, հավանաբար, վերջին ժամանակներս եղած ամենադիտարժան խաղերից էր: Այս արդյունքը ցույց է տալիս, որ մենք աճում ենք, իսկ մեր երիտասարդները ուժեղանում են ու ավելի վստահ են հանդես գալիս: Լավ էինք պատրաստվել խաղին, ուսումնասիրել էինք նրա ուժեղ ու թույլ կողմերը:
Այս «Չելսի»-ն ավելի ուժեղ է նրանից, որ հաղթել էր Չեմպիոնների լիգայի գավաթը: Դա ավելի է մեծացնում մեր հաղթանակի արժեքը: Մենք արժանի էինք հաղթանակի, որը կարող էր ավելի խոշոր հաշվով լինել, բայց Պետր Չեխը հրաշքներ էր գործում:
Ընդհանուր առմամբ գոհ եմ թիմի կազմակերպվածությունից, նրանից, թե ինչպես մենք խաղացինք գրոհներ կազմակերպելիս»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում Football.ua-ն:










































