Գերմանիայում կայացած խաղերի վիճակագրությունը Մադրիդի «Ռեալ»-ի համար վատթարագույնն է:
Գերմանական հողում տեղի ունեցած 23 խաղերից միայն մեկում է մադրիդյան թիմին հաջողվել հաղթանակ տանել: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Միակ հաղթանակն իսպանական ակումբը տարել է Լևերկուզենում 2000 թվականին տեղի «Բայեր»-ի նկատմամբ:
«Ռեալ»-ը Դորտմունդում էլ վատ չի խաղում. երկու հանդիպմանն էլ ոչ-ոքի արդյունք է գրանցվել:
Ընդհանուր 23 հանդիպումներից «Ռեալ»-ը 16-ում պարտություն է կրել, վեց ոչ-ոքի խաղացել ու մեկ հաղթանակ տարել:







































