Լոնդոնի «Չելսի»-ն ժամանել է Դոնեցկ, որտեղ՝ «Դոնբաս Արենա» մարզադաշտում, վաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում հանդիպում է անցկացնելու տեղի «Շախտյոր»-ի հետ:
Նշենք, որ լոնդոնյան ակումբը 15 րոպե ուշացումով է վայրէջք կատարել Ուկրաինա:
Հատկանշական է, որ «Չելսի»-ի ֆուտբոլիստներն օդանավակայանում լուսանկարվել են երկրպագուների հետ ու ինքնագրեր բաժանել նրանց:








































