Լվովի մարզի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ռուխ» – «Կարպատներ» խաղում արտասովոր դեպք տեղի ունեցավ: Հանդիպումը, որի միակ գոլը խփվել էր առաջին խաղակեսի վերջում՝ մրցավար Ռոման Բրանդիբուրայի նշանակած 11մ հարվածի արդյունքում, մոտենում էր ավարտին:
Խաղավարտին ավելացված 2-րդ րոպեին մրցավարը հյուրերի դարպասին անկյունային հարված նշանակեց, որի հետ համաձայն չէին «Կարպատներ»-ի ֆուտբոլիստները և, հատկապես, նախագահ Ռոման Միխայլովը, ով դուրս եկավ խաղադաշտ և հարձակվեց մրցավարի վրա:
Անկյունայինի իրացումից հետո դաշտի տերերը կարողացան գոլի հեղինակ դառնալ և վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
Դրանից հետո «Կարպատներ»-ի նախագահը նորից դուրս եկավ խաղադաշտ և հարվածներ հասցրեց մրցավարին: Ակումբի նախագահի նկատմամբ դեռ պատժամիջոցներ չեն կիրառվել:








































