«Ռեալ Սոսյեդադ»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեն շատ դժգոհ էր «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղից հետո, որում իր թիմը պարտվեց 1:0 հաշվով:
Բասկոնիան ներկայացնող թիմը գոլ բաց թողեց խաղի վերջին րոպեին: Նրանց դարպասը տուգանային հարվածից գրավեց Ռադամել Ֆալկաոն:
«Խաղի մրցավար Այսա Գամեսը որոշիչ դերակատարում ունեցավ վերջնական հաշվի մեջ: Բայց «Ատլետիկո»-ն Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկն է ու մրցավարների օգնության կարիքը չունի:
Բայցևայնպես, պետք է շարունակենք աշխատել նույն ոգով: Վերջում դրա համար մենք կհատուցվենք»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:








































