Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Նորվիչ»-ի դեմ խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմի դարպասապահ Ֆաբիանսկին երեք ամսով չի կարողանա հանդես գալ:
«Մենք խնդիրներ ունենք. Ֆաբիանսկին վնասվածք է ստացել: Նրան վիրահատություն է անհրաժեշտ. նա չի կարողանա խաղալ երեք ամիս: Ֆաբիանսկին կոճի վնասվածք է ստացել: Նա մասնակցեց մարզմանն ու ստացավ վնասվածքը»- ասել է Վենգերը:








































