«Վասկո դա Գամա»-ի 37-ամյա կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանուն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ իրեն կարող են որակազրկել 2 տարով հետխաղային դոպինգ-ստուգումը բաց թողնելու համար:
«Այստեղ ոչ մի բան չի կարող հանգեցնել երկամյա որակազրկման: Ուղղակի կա մեկը, որ ուզում է շահույթ ստանալ՝ օգտագործելով իմ անունը:
Ես հանգիստ եմ: Մրցաշրջանի մեկնարկից ի վեր 4 դոպինգ-ստուգում եմ անցել: Թաքցնելու բան չունեմ: Իրականությունը վերջիվերջո կպարզվի: Խնդիրն ուղղակի այն է, որ ես դեռևս առաջնության լավագույն խաղացողն եմ»,– Ժունինյոյի խոսքերն է մեջբերում RMC-ն:
Հիշեցնենք, որ «Պոնտե Պրետա»-ի դեմ խաղից հետո Ժունինյոն միանգամից գնացել է հանդերձարան դոպինգ-ստուգման գնալու փոխարեն: Եթե նրա մեղավորությունը բացահայտվի, ապա Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը կորակազրկվի 2 տարով:









































