Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է այն մասին, թե իբր «Բարսելոնա»-ն հատուկ տեսանյութ է պատրաստել՝ ապացուցելու համար, որ Պեպեն կատալոնացիների դեմ խաղերում վայրագություններ է արել:
«Ըստ էության՝ այս պատմությանն այդքան ուշադրություն դարձնել պետք չէ: Պեպեն ինձ ինչ-որ բան ասաց, ես էլ նույնկերպ պատասխանեցի:
Ես չեմ փորձել փոխել Պեպեի տեսակետը: Նա հիասքանչ պաշտպան է, որ խաղում է աշխարհի լավագույն ակումբներից մեկում:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե «Բարսելոնա»-ն «Ռեալ» – «Բարսելոնա» խաղերից 4 տեսանյութ է ամբողջացրել՝ ցուցադրելու համար, որ Պեպեն այդ հանդիպումներին սպորտային պահվածք չի ցուցադրել, մեզ նման բան չի ցուցադրվել»,- AS-ը փոխանցում է Ինյեստայի խոսքերը:









































